«British Petroleum» ընկերությունը Մեքսիկական ծոցում սկսել է նավթի հեռացման աշխատանքերը վթարված հորատանքից։ Прайм-Тасс-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Փրոգլերը։

Նրա խոսքով, ինժեներները հաջողությամբ ամրացրել են նախօրեին Մեքսիկական ծոցի հատակին վթարային հորատանցքի կողմնատար սարքավորման մեջ տեղադրված խողովակը եւ նավթը սկսել է վերեւ հոսել։

Նշենք, որ ըստ BP-ի եւ կառավարական փորձագետների գնահատականների՝ վթարի արդյունքում նավթահորից յուրաքանչյուր օր 5 հազար բարելի չափ նավթ է արտահոսել։ Սակայն անկախ փորձագետների մեծ մասը ավելի մեծ ծավալներ են նշում՝ օրական 25 հազարից մինչեւ 80 հազար բարել նավթ։