Ֆլորիդա նահանգի 87-ամյա մի բնակչուհի ձերբակալվել է կոկաինի վաճառքի համար: Կնոջը հայտնաբերել են, երբ ոստիկաններից մեկը հաճախորդի անվան տակ նրանից 20 դոլարով թմրանյութ էր գնում:

Ձերբակալությունից հետո Օլա Մայ Ագիին բաց են թողել սեփական երաշխավորագրի հիման վրա, տարիքի պատճառով:

87-ամյա տատիկին առաջին անգամը չէ, որ ձերբակալում են թմրանյութեր վաճառելու կասկածանքով: 1996թ., 73 տարեկան հասկակում նրան ձերբակալել էին վաճառելու նպատակով արգելված միջոցներ պահելու համար: Այն ժամանակ նրան երկամյա փորձաշրջան էին նշանակել, սակայն երեք տարի անց կինը կրկին ձերբակալվել էր կոկաին տարածելու մեղադրանքով։

Հատկանշական է, որ նա ամենատարեց թմրավաճառը չէ Միացյալ Նահանգներում: Ռեկորդը պատկանում է Հյուսիսային Կարոլինայի 96-ամյա մի բնակչուհու: