Չինաստանի հարավում հորդառատ անձրեւներ հետեւանքով առաջացած ջրհեղեղը, նախնական տվյալներով, 101 մարդու կյանք է խլել։ Ինչպես գրում է Ինտերֆաքսը, անձրեւներն սկսել են ապրիլից եւ շարունակվում են մինչ օրս։

Տարերքից տուժել է ընդհանուր առմամբ 15 մլն մարդ, տնտեսական վնասը կազմել է 1.17 մլրդ դոլար։ Հորդառատ անձրեւներից տուժել են Չինաստանի հատկապես 11 շրջաններ։ Իշխանություններն այդ շրջաններին օգնություն են ցուցաբերում։