Mercedes-Benz Vision AVTR կոնցեպտ-քարը սովորել է կարդալ վարորդի մտքերը։ Մյունխենում Ա  IAA Mobility 2021 ցուցադրության ժամանակ գերմանական կոնցեռնը ներկայացրել է Vision AVTR ֆուտուրիստական ավտոմեքենան։

Ավտոմեքենայի մեջ տեղադրվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս իրականացնել որոշակի գործողություններ առանց ձեռքերի օգնության։ Դա հնարավոր է դարձել շնորհիվ վիզուալ ընկալման։

Vision AVTR-ն առաջին անգամ ներկայացվել է Լաս Վեգասում CES 2020  ցուցադրության ժամանակ։ Mercedes-Benz-ը հայտարարել է, որ այդ մեքենայի ստեղծման համար ոգեւորել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար»ֆիլմը։