Apple Inc.-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին հատուկ միջոցառում է անցկացնելու, որի ժամանակ, ոլորտի ներկայացուցիչների մեծամասնության կարծիքով, նոր iPhone-ներ են ներկայացվելու:
Անցյալ տարի Apple-ը թողարկեց 5G հասանելիությամբ նորացված iPhone. վերլուծաբաններն այս տարի կտրուկ փոփոխություններ չեն ակնկալում եւ շատերը մատնանշում են հեռախոսի պրոցեսորի եւ տեսախցիկի համակարգի աննշան տեխնիկական բարելավումները:
Սպասվում է, որ սմարթֆոնների նոր շարքը կընդլայնի դիմանկարի ռեժիմի գործառույթը մինչեւ տեսանյութ, ինչպես նաեւ կունենա տեսագրման ավելի բարձր որակի ձեւաչափ, գրել է Bloomberg-ը:
Դիմանկարային ռեժիմում խորության սենսորն օգտագործվում է դեմքերի վրա կենտրոնանալու համար՝ միաժամանակ աղոտ դարձնելով ֆոնը, ինչը հնարավորություն է տալիս սիրողական լուսանկարիչներին բարձր որակի լուսանկարներ ստանալ:





























