Ալյումինի համաշխարհային գինը շարունակում է աճել Գվինեայում հեղաշրջման մասին լուրերից հետո, որը ապահովում է բոքսիտների համաշխարհային մատակարարման 20 տոկոսը: Չորեքշաբթի կայացած աճուրդների ընթացքում LME-ի գինը բարձրացել է մինչեւ 2.781 դոլար մեկ տոննայի դիմաց, վկայում են աճուրդների տվյալերը:
Ընդ որում, ալյումինը դեռ չի գերազանցել 2008 թվականի փետրվարին գրանցված պատմական ռեկորդը, երբ գինը մեկ տոննայի համար կազմում էր 3.070 դոլար: Երկուշաբթի ալյումինի գները հասել են 10 տարվա առավելագույնին:
Անցյալ շաբաթվա վերջին Գվինեայի ապստամբների առաջնորդ Մամադի Դումբույան ազգային հեռուստատեսությամբ հայտարարեց երկրի նախագահ Ալֆա Կոնդեի ձերբակալության, կառավարության լուծարման եւ սահմանադրության կասեցման մասին:




























