Կիեւում կտեղադրեն ուկրաինական բորշի հուշարձանը։ Այս մասին ասվում է Կիեւի քաղաքապետարանի կայքում։

«Կիեւցիներն առաջարկում են տեղ ընտրել բորշի արձանի համար, որը կհավերժացնի ազգային ուտեստն ու կզարգացնի գաստրոնոմիական տուրիզմըեն առաջարկում»,-ասվում է կայքում։

Կիեւի քաղաքային խորհրդի քարտուղար Վլադիմիր Բոնդարենկոն հայտնել է, որ շուտով բաց մրցույթ կհայտարարվի բորշի քանդակի գաղափարի համար։

Կիեւի քաղաքապետարանում նշել են, որ նախաձեռնության հեղինակն է ուկրաինացի շեֆ-խոհարար Եվգենի Կլոպոտենկոն։