Twitter-ը հայտարարել է նոր գործառույթի մասին, որը թույլ է տալիս օգտահաշիվներին ներկայանալ որպես բոտեր՝ պրոֆիլին պիտակ ավելացնելով, հայտնել է BBC-ն:

Twitter-ը հայտնել է, որ թարմացումը հիմնված է հետազոտության վրա, որը ցույց է տվել, որ մարդկանց անհրաժեշտ է ոչ մարդկանց օգտահաշիվների վերաբերյալ ավելի մանրամասն ենթատեքստ:

Ընկերությունը բերում է «լավ բոտերի» մի քանի օրինակ՝ ներառյալ օգտահաշիվները, որոնք կիսվում են պատվաստումների հարցի մասին թարմացումներով, սեյսմիկ ակտիվության տեղեկություններով կամ պետական ​​թանգարանների նյութերով:

Ընկերությունը շարունակելու է հեռացնել ոչ հավաստի հաշիվները, որոնք, նրա կարծիքով, խախտում են ընկերության հարթակի կանոնները:

Բոտերը հաճախ ասոցացվում են սոցիալական ցանցերի հարթակներում ապատեղեկատվության հետ եւ ընկերության համար ամենամեծ գլխացավանքն են հանդիսանում:

Twitter-ը վերջին տարիներին ջնջել է տասնյակ միլիոնավոր բոտերի օգտահաշիվներ: Այնուամենայնիվ, Twitter-ը կարծում է, որ որոշ ավտոմատացված օգտահաշիվներ դրական ազդեցություն են ունենում հարթակի վրա: