Մեքսիկական ծոցում նավթային բծի մի մասն արդեն հասել է հզոր հոսանքին, որը ողողում է Ֆլորիդայի ափերը, հաղորդում է Rbc.ru-ն:

Ըստ կանխատեսումների, նավթային բիծն արդեն 5-6 օրից կհասնի Ֆլորիդայի Քիզ կղզիներ, իսկ եւս 5 օրից նավթը կհայտնվի Մայամիի ատլանտյան ափին:

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ այդ թեմայով բանակցություններ են վարում Կուբայի հետ: Տվյալ փաստը, ըստ վերլուծաբանների, վկայում է իրավիճակի լրջության մասին:

«Մենք մեր պարտքն ենք համարում հարեւաններին տեղյակ պահել: Ոչ միայն կղզիների պետություններին, այլեւ բոլոր նրանց, ում կարող է հասնել աղետը, որ տեղի է ունեցել մեր տարածքային ջրերում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Գորդոնը: