Մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) կկայանա Տրանսպորտ եւ նորամուծություն. կարողությունների բացահայտում թեմայով Տրանսպորտի միջազգային համաժողով, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտողարից, Տրանսպորտի միջազգային համաժողովը, որը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մի մասն է կազմում, տրանսպորտի ոլորտի եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն կտա տարբեր հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ տրանսպորտի բնագավառում նորամուծություններ կատարելու վերաբերյալ կազմակերպել համատեղ քննարկումներ: