ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության ղեկավար ադմիրալ Դենիս Բլերը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի պատճառը նրա հանդեպ Սպիտակ տան վստահության կորուստն է: Բլերի հրաժարականը անակնկալ չէր: Օրերս Սենատի հանձնաժողովը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում քննադատել էր Բլերի ղեկավարած կառույցի գործունեությունը, մասնավորապես՝ նշելով 2009 թվականի դեկտեմբերի 25-ին ամերիկյան ինքնաթիռի պայթեցման փորձը, Տեխասի ռազմական բազայում զինվորական հոգեբանի կողմից 12 զինծառայողի գնդակահարումը։

ԱՄՆ նախագահը ընդունել է Դենիս Բլերի հրաժարականը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին, ելույթ ունենալով Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում, Բլերը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է` պատերազմ ծագի։