Երեւանի հյուսիսում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի արդյունքում մեքենայում գտնվող երկու շրջանավարտները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մեքենայի ղեկին գտնվել է չափահաս, այլ ոչ թե դպրոցականը:

Նշենք, որ մայիսի 21-ին ավելի քան 50 հազար հայ շրջանավարտներ տոնում են «Վերջին զանգը»:

Նախօրեին Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտարարել էր ավելի խստացված աշխատանքի անցնելու մասին: