երակառուցման եւ զարգացման եվրոպական բանը (ՎԶԵԲ) ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից եւ ժողովրդից` 2009 թվականի իր հաշվետվության մեջ մի քարտեզ հրապարակելու համար, որում Լեռնային Ղարաբաղը նշված չէ որպես այդ երկրի մաս:

«Արդեն երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ թույլ տրված սխալի մասին, ՎԶԵԲ-ի Բաքվի գրասենյակը այդ առնչությամբ կապվեց Ադրբեջանի կառավարության հետ: Հրապարակման ինտերնետային տարբերակը անմիջապես շտկվել է, իսկ թղթային օրինակները հանված են շրջանառությունից»,-ասված է ՎԶԵԲ-ի այսօր տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քարտեզի, կամ այդ երկրի աշխարհագրական տեղի հետ կապված «սխալներ» են արձանագրվում: Դեռեւս 1 տարի առաջ Euronews-ի պաշտոնական կայքում Ադրբեջանը ներկայացված էր Ասիական տրածաշրջանում, այնինչ Հայաստանն ու Վրաստանը Եվրոպայի կազմում էին: Մեկ այլ դեպքում Շվեդիայի նախարարություններից մեկի կայքում Ղարաբաղը ներկայացված էր որպես Հայաստանի մաս: Բոլոր այս դեպքերում ադրբեջանական լրատվամիջոցները նամակներ էին պատրաստում ու կոչ անում բոլոր իրենց այցելուներին ստորագրել այդ նամակների տակ, որոնք ուղարկվում էին այդ «սխալների» հեղինակներին: