IPhone 13-ի արտադրության համար պլաստիկ շշերի կտորներ են օգտագործվել: Այս մասին հաղորդվում է Apple-ի կայքում՝ նոր սմարթֆոնի թողարկման մասին մամուլի հաղորդագրության մեջ:

«Անտենաների համար օգտագործվում է ջրի շշերի վերամշակված պլաստիկ»,- նշել են ընկերությունում: Apple-ը պարզաբանել է, որ ստացված պլաստիկը քիմիապես փոխակերպվում է ավելի ամուր, ավելի դիմացկուն նյութի:

Նորույթը ստեղծողները պնդում են, որ, ի թիվս այլ բաների, iPhone 13-ի արտադրությունը նվազագույն ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Բնապահպանության օգտին արված այլ փոփոխությունների թվում նշվում է միայն վերամշակված ոսկու օգտագործումը:

Apple-ի գնահատականով՝ մինչեւ 2030 թվականը մատակարարման շղթան եւ արտադրանքի ցիկլը նախատեսվում է իրականացնել այնպես, որ այդ գործընթացները որեւէ կերպ չազդեն մոլորակի կլիմայի վրա:

IPhone 13-ի շնորհանդեսից կարճ ժամանակ անց Apple-ն արտադրությունից ու վաճառքից հանել է iPhone Xr-ը, iPhone 12 Pro-ն եւ 12 Pro Max-ը: Մոդելներն անհետացել են ընկերության խանութի պաշտոնական կայքից:

Ամենամյա շնորհանդեսը անցկացվել է սեպտեմբերի 14-ին՝ առցանց ռեժիմով: Ազդարարվել է նոր iPhone 13-ի՝ դրա մինի տարբերակի եւ երկու չափի iPhone 13 Pro-ի մասին: