Շիրակի մարզի ոստիկանները հայտնաբերել են նախօրեին "Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնում ռումբի կեղծ ահազանգի հեղինակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կենտրոնականի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնում մայիսի 20-ին ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգողը Գյումրիի բնակիչ, 1988 թ. ծնված Արկադի Գեւորգյանն է: Մայիսի 21-ին, ժամը 21.40-ին, Գեւորգյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:
Նշենք, որ մայիսի 20-ին, ժամը 17.35-ին, ահազանգ էր ստացվել, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնում ռումբ է դրված, որը մեկուկես ժամից պայթելու է:
Մեկնած օպերատիվ խումբը համապատասխան միջոցառումներ իրականացնելուց հետո պարզել էր, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:



























