Bloomberg-ի տվյալենրով՝ Google-ը փորձում է դարձնել իր որոնողական հարթակն ավելի սիրված վայր, որտեղ օգտատերերը կկարողանան ծանոթանալ վերջին իրադարձությունների ու անգամ ուղիղ հեռարձակումների հետ: Այդ նպատակով ընկերությունը որոշել է ներառել Twitter-ի հնարավորությունները, հաղորդում է 3dnews.ru-ը:
Վերջին տարիներին վերջին իրադարձությունների մասին որոնողական հարցումներում Google-ը առաջնահերթ ներկայացնում է վերնագրերով եւ պատկերազարդմամբ ինտերակտիվ կարուսելը: Եւ այժմ ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ տարվում է աշխատանք առավել համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ:
Արդիական տեղեկատվություն ներկայացնելու հարցում առավել մեծ հաջողության այժմ կարողացել է հասնել Twitter հարթակը՝ չնայած այդ նույն ուղղությամբ Google-ի ու Facebook-ի կողմից ձեռնարկվող ջանքերին: Ներկայում Google-ը թեստավորում է Big Moments գործառույթը առավել կարեւոր նորությունները դասակարգելու ուղղությամբ՝ չնայած այդ նախաձեռնության մասին մանրամասներն այնքան էլ շատ չեն:
Որոնողական հսկան ստիպված էր ամբողջովին վերանայել որոնողական արդյունքների ձեւաչափը հավամարակի սկզբից ի վեր՝ փորձելով առավել տեսանելի դարձնել բոլոր արդիական պատկերազարդումներն ու հեղինակավոր աղբյուրները: Որից հետո ընկերությունում որոշում է կայացվել տարածել այդ ռազմավարությունը մյուս նորությունների թեմաներին: Google-ի ու Twitter-ի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբարել ենթադրյալ համագործակցության հարցը:





























