ՀՀ Կառավարությունը հերթական տարածքն է ճանաչել հանրային գերակա շահ: Մայիսի 27-ի որոշմամբ Կառավարությունը որոշում է ընդունել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին:
Նշենք, որ այդ որոշումը շոշափում է ավելի քան 800 բնակիչների շահերը, իսկ շինարարությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է բնապահպանական, պատմամշակութային մանրակրկիտ փորձաքննություն, քանի որ, ինչպես նկատել է ՀՀ վարչապետը, անհնար է, որ այդպիսի լայնածավալ շինարարության ընթացքում շրջակա միջավայրը եւ նյութական մշակույթի արժեքներն անխաթար պահելու հարց չծագի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:



























