Մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 59 715 485 ԱՄՆ դոլար՝ 382,84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 57 014 036 ԱՄՆ դոլար՝ 384,22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,2 միլիոն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 380,62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 30,4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից:

Նկատենք, որ մայիսի 27-ին դոլարի փոխարժեքն իջել է 380 դրամից, կազմելով 379,94 դրամ: