Մադրիդի «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իսպանական AS պարբերականին տված հարցազրույցում արտահայտվել է թիմի մի քանի ֆուտբոլիստի եւ նրանց ապագայի մասին:

Գուտիի ու Ռաուլի հետ կապված` մասնագետն ասել է, որ թիմի վետերաններն արժանի են երջանիկ լինելու: «Նրանք կարող են երջանիկ լինել այլ թիմերում կամ մեր թիմում կատարելով այլ դեր: Ինձ համար Գուտին արդեն թիմում չէ, քանզի ես կարդացել եմ, որ նա արդեն հրաժեշտ է տվել „ինչադային“: Մի ժամանակ Ֆերնանդո Յերոն խաղում էր „Բոլթոնում“ ու երջանիկ էր: Տեսնում եք` աշխարհում քիչ են Մալդինիներն ու Ձանետիները, և 36 տարեկանում ցանկացած ֆուտբոլիստ չի կարող հայտնվել մեկնարկային կազմում», նշել է Մոուրինիոն:

Ինչ վերաբերում է Կակային, ապա Մոուրինիոն ասել է. «Նա վնասվածք ուներ և, կարծես, կորցրել է ինքնավստահությունը: Չեմ կարծում, որ մեծ խնդիրներ կլինեն նրա` նախկին մարզավիճակը վերականգնելու հետ կապված»:
Հարցին, թե արդյո՞ք նա կկարողանա ստիպել Ռոնալդուին, Կակային ու Իգուայինին՝ մասնակցել պաշտպանողական գործողություններին, Մոուրինիոն պատասխանել է. «Հեշտությամբ, քանզի թիմը մնում է թիմ: Հարձակման գծի ֆուտբոլիստները ցանկանում են, որպեսզի այլ գծերը նրանց համար աշխատեն: Նույն կերպ էլ նրանք պետք է օգնեն մյուս գծերին` գիտակցելով, որ պետք է զոհաբերեն իրենց՝ հանուն թիմի»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում championat.ru-ն։