Վերջին երկու տասնամյակի աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը` Ռոնալդոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Կորինիտիանսում», հայտարարել է, որ կարող է ավարտել կարիերան մինչև 2011 թվականը:
Նախկինում նա շատ էր խոսում այն մասին, որ ցանկանում է մինչեւ պայմանագրի ավարտը մնալ թիմում, սակայն բրազիլացու ծրագրերում ինչ-որ բան փոխվել է. «Իմ մարմինն ասում է, որ ժամանակն է հրաժեշտ տալու ֆուտբոլին: Ես մեծանում եմ: Ինչ վերաբերում է Բրազիլիայի հավաքականի հեռանկարներին 2010 աշխարհի առաջնությանը, ապա թիմի գլխավոր ուժերից մեկն է մարզիչ Դունգան: Ինձ դուր է գալիս, որ նա թքած ունի մեծամասնության կարծիքի վրա:
Թիմում շատ են գրագետ կատարողները, իսկ այսպիսի մարզչի առկայության պարագայում նրանք չպետք է խնդիրներ ունենան տրամադրվածության հետ»,- Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը:



























