Առաջին հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի օրվա խորհրդի առթիվ NEWS.am-ի թղթակիցը զանգահարել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որի արդյունքում ուշագրավ զրույց է ստացվել վերջինիս հետ։ Թեեւ հեռախոսը վերցրած անձը եղել է հենց Սամվել Ալեքսանյանը, սակայն նա ներկայացել է որպես Ալեքսանյանի բարեկամ Արմեն։

-Պարոն Ալեքսանյան, բարեւ Ձեզ։

-Ալեքսանյանը չի։ Ո՞վ ա։

-Պարոն Ալեքսանյան, դուք չե՞ք։

-Չէ՜, ես չեմ, ազիզ ջան։ Ո՞վ ա։

-Լրագրող։ Իսկ ո՞ւմ հետ եմ խոսում։ Ձեր ձայնը շատ է նման պարոն Ալեքսանյանի ձայնին։

-Իրա բարեկամն եմ, երեւի դրա համար ա նման։

-Ձեր անունն ի՞նչ է։

-(Մի քանի վայրկյան մտածելուց հետո-խմբ.) Արմեն ա։ Ալեքսանյանը Վրաստան ա, երկու օրից զանգի։

-Լավ, այդ դեպքում շնորհավորում եմ տոնի առթիվ։

-Ձերն էլ, ձերն էլ, ազիզ ջան։

Հ.Գ. Նշենք, որ Ալեքսանյանը սովորություն ունի հեռախոսը վերցնելիս ներկայանալ որպես Ալեքսանյանի վարորդ: