Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 25 միլիարդ դոլարով՝ Tesla ավտոմոբիլային կոնցեռնի կապիտալիզացումից հետո, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Այսպիսով, Մասկի կարողությունը գերազանցել է քառորդ տրիլիոնի նշագիծը՝ 250 միլիարդ դոլար: Վերջին օրում, ըստ Bloomberg Billionaires Index-ի, Իլոն Մասկի կարողությունն աճել է 3.9 միլիարդ դոլարով:

Tesla-ի արժեթղթերի գինն ուրբաթ աճուրդների ավարտին աճել է 1.75 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 909.68 դոլարի: Արդյունքում Tesla ավտոարտադրողի կապիտալիզացումը գերազանցել է 900 մլրդ դոլարը։

Մինչ այդ հաղորդվում էր, որ Tesla-ի շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։

Tesla-ի բաժնետոմսերը երկուշաբթի թանկացել էին Hertz Global Holdings Inc-ի հետ գործարքի ֆոնին, որը 100.000 էլեկտրաքար էր պատվիրել: Բաժնետոմսերի արժեքի աճը գերազանցել է 9 տոկոսը, ինչը Tesla-ի Tesla-ի համար ապահովել է 1 տրիլիոն դոլարի շեմի հատումը: