Գլոբալ տաքացումը շուտով անտանելի կդարձնի կյանքը Երկրի վրա, կարծում են գիտնականները։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Phys.org կայքում:
Ջերմաստիճանի զգալի աճի մասին առաջին հերթին նախազգուշացվում են ԱՄՆ-ի Մահվան հովտից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Հնդկաստանից մինչեւ Սահարա տարածքների բնակիչները: Հետազոտության մեջ նշվում է, որ նրանք արդեն անհարմարություններ են զգում կլիմայի փոփոխության հետ կապված:
Կլիմայի փորձագետ Զիկ Հաուսֆաթերը նշել է, որ ջերմաստիճանի ցատկերը շատ ավելի հաճախակի կլինեն։ Ամերիկյան Մահվան հովտում 2021 թվականին ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ ռեկորդային 54.4 °C:
Մասնագետները երաշտներ, անտառային հրդեհներ, փոթորիկներ եւ ջրհեղեղներ են կանխատեսում Երկրի վրա: «Երկրին ջերմային ալիք է մոտենում. կատակլիզմները բազմապատկվում են»,- ասում է Պիեր-Սիմոն Լապլասի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Վոտարը:
Հետազոտության եզրակացություններում ասվում է, որ եթե մարդիկ միջոցներ չձեռնարկեն, ապա իրավիճակը կվատթարանա եւ անտանելի շոգեր վրա կհասնեն:





























