Միջատների նոր տեսակ է հայտնաբերվել Չինաստանի Գունաչժոու քաղաքում հետազոտողների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սինխուա» գործակալությանը:
Խոսքը վերաբերում է տերեւակեր բզեզին, որը ստացել է Sphenoraia Clark գիտական անունը: Այդ տեսակը, որը դասվում է Galerucinae ենթաընտանիքին, հայտնաբերվել է չինացի գիտնականների կողմից ճահճային տեղանքներից մեկում: Բզեզն ունի 6-6,5 մմ երկարություն, սապատավոր մեջք եւ սեւ հետքերով ծածկված դեղին իրան, գործակալությունը ներկայացնում է Գուանդունի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի գիտնական Յան Սինքեի խոսքերը:
Հետազոտողը մանրամասնել է, որ նոր տեսակները առավել հաճախ հայտնաբերվում են վայրի բնության մեջ եւ չափազանց հազվադեպ է հաջողվում գտնել դրանց խիտ բնակեցված քաղաքի կենտրոնական մասում: Դա, ենթադրում է նա, կարող է վկայել մեգապոլիսում էկոլոգիական իրավիճակի բարելավման մասին:





























