2022 թ․ Հայաստանում 3 տոկոսով կավելացվեն ոստիկանության ծախսերը։ Ծրագրվում է իրականացնել 2 ծրագիր՝ 11 միջոցառումներով։ Այդ նպատակով պետբյուջեից ծրագրվում է հատկացնել ավելի քան 66,5 մլրդ դրամ։ Այս մասին այսօր 2022 թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ 2021 թվականին պետբյուջեից հատկացվել է 64,6 մլրդ դրամ։«Այդպիսով, ծախսերի ավելացումը կկազմի մոտ 3 տոկոս»,-նկատեց Խաչատրյանը։