2021 թվականը կլինի յոթ ամենաշոգ տարիներից մեկը դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Բոլոր յոթ ռեկորդային տարիները գրանցվել են 2014 թվականից սկսած, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության «Կլիմայի վիճակը 2021 թվականին» զեկույցում:
Կազմակերպությունը նշել է, որ տարեսկզբին «Լա Նինյա» ժամանակավոր ցրտի պատճառով 2021 թվականը կլինի «ընդամենը» հինգերորդ-յոթերորդ ամենաշոգ տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Վերջին նշանավոր «Լա Նինյա» իրադարձությունը տեղի է ունեցել 2011 թվականին։
Զեկույցում ավելացվում է, որ «ծովի մակարդակի գլոբալ բարձրացումը» նոր առավելագույնի կհասնի 2021 թվականին:
«Լա Նինյան» համաշխարհային երեւույթ է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի մակերեւութային ջրերի ջերմաստիճանի տատանումների հետ:





























