Հնագետները բացահայտել են չինացու՝ 1300 տարի առաջ տեղի ունեցած սպանության առեղծվածը, գրել է Art Newspaper-ը։
Չինաստանի Նինգսիա նահանգի Շիյանցզի գերեզմանատանը պեղումների ժամանակ խումբը հայտնաբերել է երիտասարդ տղամարդու կմախք՝ դանակահարության հետքերով:
Ենթադրվում է, որ տղամարդը, ով մոտ 25 տարեկան էր, դեռ ողջ է եղել, երբ նրան գցել են այստեղ։
Հնագետները կարծում են, որ սպանությունը տեղի է ունեցել մեր թվարկության 640-680 թվականներն ընկած ժամանակահատվածում:
«Կմախքը պատկանում է երիտասարդ եւ առողջ մարդու», - ասել է մարդաբան, ԱՄՆ Տեխասի համալսարանի ստոմատոլոգիական քոլեջի կենսաբժշկական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր եւ հետազոտության գլխավոր հեղինակ Ցյան Վանը:
Ենթադրվում է, որ մարդասպանները թաքցրել են իրենց հանցագործությունը՝ տղամարդուն գցելով լքված գերեզմանատան հորի մեջ, որտեղ ոչ ոք չէր գտնի դին:
Ենթադրվում է, որ տղամարդու վրա հարձակվել են մեկ կամ մի քանի հոգի՝ զինված սուր զենքերով, ինչպիսիք են սրերը: Նրա կմախքից մոտ կես մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ժանգոտ սուր, ինչը ենթադրում է, որ նա, հնարավոր է, փորձել է ինքնապաշտպանվել:





























