ԱՄՆ-ը նախատեսում է մինչեւ 2030 թվականը 9 մլրդ դոլար հատկացնել ամբողջ աշխարհում անտառների պահպանության համար ՝ Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Սպիտակ տունն իր կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա առաջին կառավարական ծրագիրն է իր տեսակի մեջ եւ սկիզբ կդնի անտառների եւ այլ էկոհամակարգերի պահպանությանն ուղղված տասնամյա ջանքերի" Ծրագիրը մատնանշում է մինչեւ 2030 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ծրագրերին մեր ֆինանսավորումից մինչեւ 9 միլիարդ դոլար հատկացնելու մտադրությունը»,-ասվում է Սպիտակ տան կայքում։
Նշվում է, որ նմանատիպ գումար կարող է հատկացվել ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությամբ։ Հայտարարված ծրագիրը համապատասխանում է միջազգային հանրության նպատակներին, որն է՝ վերջ դնել անտառային տարածքների անկմանը մինչեւ 2030 թվականը։





























