Հոլոքոստը վերապրածների բողոքից հետո Իսրայելի դատարանը դադարեցրել է Օսվենցիմի մահվան ճամբարում բանտարկյալների համար օգտագործված դաջվածքների հավաքածուի վաճառքը աճուրդում:
Աճուրդավար Մեյր Ցոլմանի խոսքով, մասնավոր կոլեկցիոներից ձեռք են բերվել եղունգի չափ ութ կնիքներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կան թվեր դաջող ասեղներ, որոնք մտնում էին բանտարկյալների մարմնի մեջ՝ նրանց սերիական համարները դաջելու համար, հաղորդում է Reuters-ը:
Աճուրդի կայքը դրանք անվանել է «Հոլոքոստի իրերից ամենացնցողը», որոնք ենթադրաբար պետք է գնահատվեին 30 000-40 000 դոլար:
Սակարկումները հասել են 3400 դոլարի, երբ Թել Ավիվի շրջանային դատարանը բավարարել է վերապրածների միջնորդությունը՝ մինչեւ նոյեմբերի 16-ի լսումները աճուրդը դադարեցնելու մասին: Փոփոխություններ են կատարվել Ցոլմանի կայքում՝ նշելով, որ վաճառքը դադարեցված է:
Իսրայելում Հոլոքոստի մասունքների մասնավոր վաճառքի դեմ օրենք չկա։ Դատարանի ներկայացուցչի հայտարարության մեջ նշված չէ դատական արգելքի իրավական հիմքը։




























