2021 թվականի Բուքերյան մրցանակի ժյուրին այս տարի մրցանակը հանձնեց հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գալգուտին` իր «Խոստումը» վեպի համար։ Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոստումը» վեպը Հարավային Աֆրիկայում ապրող սպիտակամորթ ընտանիքի մասին է: Քննադատները գեղեցիկ են անվանել այն ոճը, որով գրվել է գիրքը։ Բացի այդ, ժյուրին բարձր է գնահատել Գալգուտի լավ պատմած պատմությունն ու հումորը։

Որպես պարգեւ՝ դափնեկիրը կստանա 50 հազար ֆունտ ստերլինգ։ Գալգուտը երրորդ անգամ է առաջադրվել մրցանակի. նրա «Լավ բժիշկը» վեպը 2003 թվականին ընդգրկվել էր շորթ լիստում, իսկ «Տարօրինակ սենյակում»-ը` 2010 թվականին:

Մրցանակի հավակնորդների շարքում ընդգրկվել է եւս հինգ հեղինակ՝ Անուկ Արուդպրագասամը («Անցնումը հյուսիս»), Պատրիսիա Լոքվուդը («Ոչ ոք չի խոսում դրա մասին»), Նադիֆա Մոհամեդը («Հաջողակ մարդիկ»), Ռիչարդ Փաուերսը («Շփոթություն») եւ Մեգգի Շեյփսթեդը («Մեծ շրջանը»): Այս աշխատանքները ընտրվել են 158 գրքերից, որոնք հրատարակվել են Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։

Նախորդ Բուքերյան մրցանակը շնորհվել էր ֆրանսիացի գրող Դեյվիդ Դիոպին։ Նա պարգեւատրվել էր Frère d'âme («Հարազատ հոգի») վեպի համար։