Angara ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման գծով տեխնիկական տնօրենի տեղակալ Ռուսլան Կոսարիմը Prime գործակալությանը տված հարցազրույցում նշել է սմարթֆոնը կոտրելու հիմնական նշանները, հայտնում է Lenta Ru-ն։
Ըստ նրա՝ սմարթֆոնի ցանկացած անոմալ կամ կասկածելի ակտիվություն կարող է վկայել սմարթֆոն կիբեռհանցագործների «ներթափանցման» մասին։ Նա նշել է, որ կոտրման հավանական նշաններից մեկը կարող է լինել մարտկոցի լիցքաթափման արագության աճը: «Եթե այն սկսել է ավելի արագ նստել, հնարավոր է՝ դրանում բնակություն է հաստատել վիրուս-լրտես, որի ֆոնային ակտիվությունը բարձրացնում է մարտկոցի ծանրաբեռնվածությունը»,- ասել է Կոսարիմը:
Փորձագետը հավելել է, որ կոտրելու մասին կարող է վկայել նաեւ նոր հավելվածների ի հայտ գալը, որոնք սմարթֆոնի սեփականատերը չի տեղադրել, եւ որոնք հնարավոր չէ հեռացնել կամ փակել։ Հաքերային հարձակման նշաններ են նաեւ ավտոմատ անջատումը, հակավիրուսը գործարկելու անհնարինությունը, կասկածելի ծանուցումները, ինչպես նաեւ հաշվից գումարի անհիմն գանձումը:





























