Բերիեւի ռուսական А-50У հետախույզ-ինքնաթիռը հետաքրքրել է ամերիկյան National Interest ամսագրի փորձագետներին իր բարձրարդյունավետ աշխատանքով։ Ամերիկյան Ազգային շահերի կենտրոնի գիտաշխատող Մարկ Էպիսկոպոսը «թռչող ռադարի» թարմացված տարբերակն անվանել է ռուսական պաշտպանության եւ հետախուզության  հաջողության կարեւոր տարրերից մեկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

А-50У-ի արդիականացումն իրականացվել է Բերիեւի անվան ավիացիոն գործարանում եւ «Վեգա» ռադիոշինության կոնցեռնի կողմից։ Ինչպես նշել է National Interest-ի հեղինակը, ռուսական ինքնաթիռի հիմնական նորությունը «Шмель-М» ռադիոտեխնիկական համալիրի աշխատանքի բարելավումն է, բացի այդ, կատարելագործվել են А-50У թռիչքային եւ մարտական բնութագրերը։

«Արտադրողը հայտարարում է, որ ռադիոլոկացիոն գմբեթը ավելի թեթեւ է ի հաշիվ «Шмель-М»-ի արդիական բաղադրիչների։ Այն նաեւ ավելի արդյունավետ է, քանի որ կարող է հետեւել օդային թիրախներին մինչեւ 650 կիլոմետր հեռավորությամբ եւ ցամաքային թիրախներին մինչեւ 300 կիլոմետր հեռավորությամբ։ Այն կարող է միաժամանակ հետեւել մոտ 300 ցամաքային եւ 40 օդային թիրախների»,- գրում է Էպիսկոպոսը։

Հրապարակման հեղինակի կարծիքով՝  ԱՄՆ-ը պետք է ուշադրություն դարձնի, որ դեռեւս Սիրիայի գործողության ժամանակ իրեն դրսեւորած А-50У ինքնաթիռը կարող է հետաքրքրել շատ պետությունների։ Ավելին,  ռուսական ինքնաթիռի արտահանական տարբերակներն արդեն կան օտարերկրյա սպառազինություններում։

«A-50У-ն նման է ամերիկյան Boeing E-3 Sentry-ին կառուցվածքով ու ֆունկցիաներով, բայց դեռ հայտնի չէ, թե ինչպես են այդ երկու ինքնաթիռները համեմատվում իրական բնութագրերով։ A-50, A-50I-ի հատուկ արտադրված արտահանական տարբերակը պատրաստվել է իսրայելական РЛС EL/W-2090 Phalcon-ի հետ եւ վաճառվել Հնդկաստանին։ Հաշվի առնելով Կրեմլի ագրեսիվ ռազմավարությունը սպառազինությունների արտահանման գծով վերջին տասնամյակում, բավական հավանական է թվում, որ Հնդկաստանը դիտարկվում է որպես А-50У-ի պոտենցիալ գնորդ, նկատի ունենալով այն, թե ինչպես է երկիրը առաջ գնում զանգվածային արտադրությունում»,- ասել է նա։

А-50У ինքնաթիռը նախատեսված է օդային, խոշոր ցամաքային եւ ծովային թիրախները հայտնաբերելու, ուղեկցելու եւ նրանց պատկանելությունը որոշելու, դրանց մասին Զինված ուժերի կառավարման ավտոմատացված համակարգերի հրամանատարական կետերին տեղեկատվություն տալու, կործանիչներին դեպի ճակատային ավիացիայի օդային թիրախներ եւ ինքնաթիռներ ուղղորդելու համար։