Բրիտանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 21 մարդու Շոտլանդիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակում խոշորամասշտաբ բողոքի ակցիայի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կազմակերպիչների տվյալներով՝ քաղաքի կենտրոնում հավաքվել է շուրջ 100 հազար մարդ:

Գլազգոյի փոխոստիկանապետ Հերի Ռիչի խոսքով՝ ակցիայի մասնակիցները խաղաղ վարքագիծ էին ցուցաբերում, սակայն իրավապահները ստիպված էին բերման ենթարկել Scientist Rebellion շարժման մասնակիցներին, որոնք շաբաթ առավոտյան խոչընդոտել էին քաղաքի կենտրոնում շարժը Գեորգ V-ի կամրջի վրա: Արդյունքում նրանք ազատ էին արձակվել գրավի դիմաց: Ոստիկաններն նաեւ առանձնացրել էին մի քանի մասնակիցների, որոնք սկսել են պայթուցիկ տեխնիկա կիրառել, սակայն նրանք բերման չէին ենթարկվել:

Ցուցարարները կոչ էին անում համաժողովի առաջնորդներին եւ պատվիրակներին ակտիվ գործողությունների իրականացնել: 18-ամյա շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը պետք է ուղերձով դիմել քաղաքի կենտրոնում հավաքվածներին, չեղարկել է իր ելույթը, որպեսզի ԶԼՄ-ների ուշադրությունը սեւեռվեր այն երկրներից ելույթ ունեցողներին, որտեղ բնապահպանական խնդիրները շատ ավելի սուր են: Թուրնբերգն իր թվիթերյան էջում գրել է, որ համաշխարհային առաջնորդներն ունակ չեն անել այնպես, որ մարդիկ հետեւեն իրենց, մինչդեռ շաբաթ՝ Կլիմայական գործողության համաշխարհային օրը, ավելի քան 100 երկրներում տեղի են ունեցել հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ակցիաներ:

«Ահա ինչ տեսք ունի առաջնորդությունը»,-ընդգծել է Թունբերգը՝ տեղադրելով Գլազգոյում փողոցը լցրած բազմության լուսանկարը: Կլիմայական ակտիվիստները հանրահավաքներ են կազմակերպել նաեւ Լոնդոնի կենտրոնում, Բրիստոլում, Բելֆասթում, Մանչեսթերում եւ տանյակ այլ քաղաքներում:

Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովն ընթանում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը, որին մասնակցում են շուրջ 200 երկրներից պատվիրակներ: Կոնվենցիայի կողմերը նախորդ տարիներին ձեռնարկված մի քանի անհաջող փորձերից հետո դարձյալ փորձում են պայմանավորվել Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի իրացման կանոնների շուրջ, ինչպես նաեւ քննարկում ծրագրերը կլիմայի փոփոխության այն հետեւանքներին ադապտացվելու շուրջ, որոնք հնարավոր չի լինի կանխարգելել: