ԱՄՆ-ում Մերիլենդի համալսարանից քիմիկոսները ստեղծել են ամրությամբ եւ սրությամբ եզակի փայտե դանակ, հաղորդում է Գազետա-ն՝ հղում անելով eurekalert.org գիտական հարթակին:
Հոդվածում ասվում է, որ մասնագետները փայտանյութից դուրս են բերել հեմիցելյուլոզն ու լիգնինը, որոնք այն փափուկ են դարձնում: Օրգանիկ նյութը փխրուն հատկանիշներից ազատել են բարձր ջերմաստիճանի ներքո ճնշում գործադրելով: Հարատեւություն հաղորդելու համար, մասնավորապես, ջրից պաշտպանելու համար փայտանյութը ներծծել են հանքային յուղով:
Նոր նյութից գիտնականները պատրաստել են խոհանոցային դանակ, որը, նրանց խոսքով, ավելի սուր եւ ամուր է, քան սննդային պողպատից պատրաստված սովորական դանակները:





























