Windows 10-ի օգտատերերը կարող են կիրառել ձեւավորման լուսավոր կամ մութ թեմա եւ որոշել՝ պետք է արդյոք հավելվածները հաշվի առնեն դա: Մութ ռեժիմի ակտիվացումն ազդում է ինտերֆեյսի բազմաթիվ տարրերի վրա, սակայն Windows-ում որոնում դեռեւս շարունակում է կիրառել վառ սպիտակ ֆոնը: Կարծես առաջիկայում դա կփոխվի, քանի որ Microsoft-ը սկսել է տարածել թարմացումը, որը կավելացնի նաեւ մութ ռեժիմը որոնման համակարգում, հաղորդում է 3dnews.ru-ն:

Առկա տվյալներով՝ թարմացումը կապահովվի Windows 10 (21H1), Windows 10 (20H2) եւ Windows 10 (2004) օգտագործող սարքերում: Այն կտարածվի մեխանիկորեն եւ տեղադրումից հետո որոնման պատուհանը կհամապատասխանի ընդհանուր ոճին, եթե օգտատերն ակտիվացնի մութ ռեժիմը:

Ներկայում թարմացումը շարունակում է զարգամալ եւ որոշ ժամանակ անց նաեւ կտարածվի բոլոր օպերացիոն համակարգերով աշխատող սարքերում: Աղբյուրի տվյալներով՝ ծրագրավորողները նաեւ պատրաստվում են թողարկել Microsoft Store վերամշալված հավելվածը, որը նախորդ ամսվա վերջում թեստավորվել է Windows-ի նախնական գնահատման ծրագրի մասնակիցների կողմից: