Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի՝ վճարովի բաժանորդագրություններ, հայտնում է Ubergizmo պորտալը։ Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում է գաղափարը։ Ենթադրաբար, բաժանորդագրությունների գինը տատանվելու է ամսական 1 դոլարից մինչեւ 5 դոլար:
Նաեւ սոցցանցում կարող են հայտնվել ուղիղ եթերներում չաթի նշաններ, ինչպես Twitch հարթակում։
Նշվում է, որ նման գործառույթի հայտնվելը կօգնի հեղինակներին ավելի շատ գումար վաստակել։ Միեւնույն ժամանակ, սա Ցուկերբերգի ընկերության համար շահույթ ստանալու եւս մեկ միջոց կլինի։ Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կհայտնվեն Instagram-ի վճարովի բաժանորդագրությունները։





























