Google Arts & Culture հավելվածում հազարավոր արվեստի նկարներում ընտանի կենդանու նմանակը գտնելու հնարավորություն է հայտնվել:

Pet Portraits ֆիլտրը թույլ է տալիս լուսանկարել շանը, կատվին, ձկանը, թռչնին, սողունին, ձիուն կամ ճագարին, որից հետո Google համակարգչային տեսողության ալգորիթմը ուսումնասիրում է պատկերը եւ բացահայտում կենդանուն։ Դրանից հետո նեյրոնային ցանցը անցնում է տասնյակ հազարավոր արվեստի գործերով, որպեսզի գտնի հենց այն նկարը, որի վրա հայտնաբերվել է առավել նման ընտանի կենդանին։

Գործընթացը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան, իսկ որպես բոնուս՝ օգտվողները կարող են ավելին իմանալ այս կամ այն նկարի մասին: