Intel-ի պրոցեսորներում վտանգավոր թերություն է հայտնաբերվել, որը հաքերներին թույլ է տալիս լրտեսել սարքն օգտագործողներին։ Այս մասին «Газете.Ru»-ին տեղեկացրել են Positive Technologies ընկերությունում։
Անվտանգության բացթողումը հայտնաբերվել է այնպիսի պրոցեսորներում, ինչպիսին են Intel Pentium-ը, Celeron-ը եւ Atom-ը 2016, 2017 եւ 2019թթ. պլատֆորմներում։
Այս միկրոսխեմաները տեղադրված են մեծ թվով գաջեթներում, օրինակ՝ նոութբուքերում, ներկառուցվող համակարգիչներում, ինչպես նաեւ ինտերնետի բազմաթիվ սարքերում։ Բացի այդ, Intel Atom պրոցեսորները օգտագործվում են ավտոմեքենաների ավելի քան 30 մոդելներում, ներառյալ Tesla Model 3-ը։
Չարագործները կարող են ակտիվացնել պրոցեսորի աշխատանքի մեկնարկային ռեժիմն ու հետո այնտեղից խլել օգտատիրական տվյալները, ինչպես նաեւ դրանցում ինտեգրել լրտեսական ծրագրեր։
Ընդ որում՝ սկզբում սարքի աշխատանքի մեկնարկային ռեժիմի հասանելիություն պետք է ունենան միայն Intel ընկերության մասնագետները։
Կիբեռանվտանգության գծով փորձագետների խոսքով՝ նրանք դեռ չեն փաստել այս թերության օգտագործում սովորական հաքերների կողմից, բայց չի բացառվում, որ այն կարող են օգտագործել հատուկ ծառայությունները։





























