Xiaomi 12 Ultra ֆլագմանը, որը կթողարկվի 2022 թվականի սկզբին, կագեցած կլինի Leica-ի տեսախցիկով, հայտնում է Gizmochina պորտալը։
Չինացի ինսայդերներից մեկը, ով հայտնի է Digital Chat Station նիքով, իր սեփական Weibo էջին տեղադրել է Xiaomi Mi 11 Ultra-ի լուսանկարը՝ տեսախցիկի բլոկում Leica գրությամբ: Գրառումն ուղեկցվել է «շուտով» գրությամբ։ Xiaomi 11-ն արդեն թողարկվել է, այնպես որ գրառումը կարող է ակնարկել ընկերության ապագա սմարթֆոններում Leica-ից տեսախցիկների հայտնվելու մասին։
Digital Chat Station-ը նաեւ հայտնել էր, որ հեռախոսը հագեցած կլինի երեք 50MP տեսախցիկներով։ Դրանցից մեկը կարող է լինել 5 դյույմանոց պերիսկոպիկ ոսպնյակը` 5x օպտիկական զումով:
Leica-ն Huawei-ի հետ համագործակցում է 2016 թվականից, եւ այդ ժամանակվանից չինական ընկերությունը թողարկել է մի քանի ֆլագման, որոնք համալրված են եղել առաջատար տեսախցիկներով:
Գարնանը համացանցում տեղեկություն հայտնվեց, որ Leica-ն դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ եւ նոր գործընկեր է փնտրում։ Huawei-ը հերքել է լուրերը, սակայն դա չի բացառում, որ Leica-ն կարող է համագործակցել այլ ընկերությունների հետ։





























