Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության մեկնարկային խաղից առաջ Դոնեցկի Շախտյորը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց անցած առաջնությունում ակումբի «Լավագույն գոլի հեղինակ» մրցանակը: Շախտյորի երկրպագուները քվեարկել էին 2010թ. սեպտեմբերի 22-ին Կրիվբասի դարպասը Մխիթարյանի խփած գոլի օգտին: Թիմի  «Լավագույն խաղացողի» մրցանակը ստացավ Յառոսլավ Ռակիցկին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: