Երեւանում այսօր` հուլիսի 11-ին մեկնարկում են «Orange Tennis Cup» 15 հազար դոլար մրցանակային հիմնադրամով futures տղամարդկանց միջազգային մրցաշարի հիմնական խաղերը, որոնք հաջորդում են անցած շաղաթ անցկացված «Ameria Cup»-ին:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնեցին, որ մրցաշարի հիմնական ցանցը բաղկացած է 15 երկրների 32 մասնակիցներից, բայց Հայաստան են ժամանել մոտ 100 թենիսիստներ:
«Orange Tennis Cup»-ին մասնակցում են Հայաստանը ներկայացնող Դանիլ Պրոսկուրան, Խաչատուր Խաչատրյանը եւ Աշոտ Գեւորգյանը:
Մրցաշարին մասնակցում են նաեւ ազգությամբ հայ, Ռուսաստանը ներկայացնող Երվանդ Գասպարյանը («Ameria Cup»-ի զուգախաղերի հաղթող) եւ Ուկրաինան ներկայացնող Յուրի Ջավախյանը:
Հուլիսի 9-10-ին անցկացվել են «Orange Tennis Cup»-ի ընտրական խաղերը:
Ի դեպ, հուլիսի 4-ից 9-ը կայացած «Ameria Cup» մրցաշարի հաղթող է դարձել Խորվաթիան ներկայացնող Դինո Մարցանը, ով եզրափակչում 6:4, 2:6, 6:3 հաշվով հաղթանակ է տարել իր ազգակից Տոնի Անդրոիչի նկատմամբ, իսկ զուգախաղերում մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի Իլիա Ստարկով/Երվանդ Գասպարյան զույգը:
Մրցաշարն անցկացվում է «Orange Tennis» ակումբում, մուտքն ազատ է:




























