Հայատստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 12-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրանսեյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին: