Meta Platforms-ը (սեփականատերը՝ Facebook), Instagram-ը, WhatsApp-ն արգելափակել են յոթ կազմակերպությունների, որոնք ընկերության հարթակներում հետեւել են մոտ 50 հազար օգտատերերի։ Այս մասին ասվում է Meta կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք արգելափակել ենք յոթ կազմակերպություն, որոնք ինտերնետի միջոցով լրտեսել են մարդկանց ավելի քան 100 երկրներից»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: «Մենք ծանուցել ենք մոտ 50 000 մարդու, ովքեր, մեր կարծիքով, եղել են այդ չարամիտ գործողությունների զոհերը»,-նշում է ընկերությունը։
Ընկերության տվյալներով՝ չարագործները գտնվել են Չինաստանում, Հնդկաստանում, Իսրայելում եւ Հյուսիսային Մակեդոնիայում: Ի պատասխան՝ Meta-ն «արգելափակել է համապատասխան ենթակառուցվածքը, արգելել այդ կազմակերպություններին մուտք գործել» իր կայքեր եւ նախազգուշացում արել խախտումների մասին: Բացի այդ, ընկերությունը կիսվել է իր արդյունքներով անվտանգության ոլորտում հետազոտողների, այլ հարթակների եւ պետական պաշտոնյաների հետ, որպեսզի նրանք նույնպես կարողանան համապատասխան քայլեր ձեռնարկել:
Ըստ Meta-ի՝ կիբերտարածությունը հսկող կազմակերպությունները հաճախ պնդում են, որ իրենց ռեսուրսներն օգտագործում են բացառապես հանցագործների եւ ահաբեկիչների դեմ։





























