Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան աննշան իջնում է, մեկ տրոյական ունցիան 1800 դոլարից ցածր է տարբեր գործոնների պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 0,13 տոկոսով կամ 2,35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1792,25 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանացել է 0,15 դոլարով՝ մեկ ունցիան 22,258 դոլար։