Վերջերս կատարված ուսումնասիրությունից հետո գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի անկաշկանդ զրուցել անծանոթ մարդկանց հետ, քանի որ դա կարող է օգնել նրանց ավելի քիչ միայնակ զգալ, նվազեցնել սթրեսի մակարդակը եւբարձրացնել դոֆամինի մակարդակը: Այնուամենայնիվ, չպետք է խոսակցություն սկսել բոլորի հետ, դա անվտանգ չէ, փոխանցում է Planet-today-ը։ 

Գիտնականների խումբը մեծ փորձ է անցկացրել գրեթե երկու հազար մարդու մասնակցությամբ։ Հետազոտության մասնակիցներին առաջարկվել է անկաշկանդ երկխոսություն վարել՝ խոսելով տարբեր թեմաների շուրջ։ Պարզվել է, որ նման զրույցից հետո յուրաքանչյուր մասնակից իրեն ավելի երջանիկ ու ավելի ոգեշնչված է զգում։ 

Հոգեբաններն ասում են, որ մարդը սոցիալական էակ է։ Այդ իսկ պատճառով մեզ համար հատկապես կարեւոր է սոցիալական կապերի ստեղծումը մեր ողջ կյանքի ընթացքում, եւ նույնքան կարեւոր է զգալ վերադարձը այս գործընթացում: Հաճախ է պատահում, որ մարդիկ կարեւոր պահերով եւ ուղղակի նորություններով կիսվում են մտերիմների, ընկերների եւ գործընկերների հետ, սակայն նրանցից շատերը պատշաճ հետաքրքրություն չեն ցուցաբերում ասված խոսքերի նկատմամբ։

Հոգեբանները պարզել են, որ անծանոթներն ավելի քաղաքավարի են ուրիշների  ապրումների նկատմամբ, ուստի նրանք ավելի մեծ նվիրվածությամբ են մասնակցում զրույցին՝ ուշադիր լսելով իրենց զրուցակցին։