Հուլիսի 16-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպում է լրագրողական շրջայց դեպի Լոռվա մարզում գտնվող X դարի Սանահինի հանրահայտ վանական համալիր, որը, չնայած UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված լինելուն, այսօր հայտնվել է կատարյալ բարձիթողի վիճակում. նրա գմբեթին անգամ ծառեր են աճում:

Տեղերի սահմանափակությամբ պայմանավորված (20 հոգի)` նախապատվությունն առաջին հերթին կտրվի հեռուստաընկերությունների և տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման առումով եւ դրան առավել լայն հասարակական հնչեղություն տալու անհրաժեշտությունը, կո՛չ ենք անում շրջայցին մասնակցել հատկապես հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: