Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզում մեկնարկել է Նոր Կյանք գյուղից: Այնուհետեւ վարչապետը եղել է Արթիկ քաղաքում:

Տիգրան Սարգսյանը սկզբում այցելել է Արթիկի ավագ դպրոց, այնուհետեւ Շահումյան փողոցում հետեւել է շինարարական աշխատանքների ընթացքին: Դպրոցը վերանորոգվում է պետբյուջեից մարզին հատկացված մոտ մեկ ու կես միլիարդ դրամի շրջանակներում: Տիգրան Սարգսյանը շինարարական աշխատանքներից գոհ է մնացել:

Կառավարության ղեկավարը այցելել է Արթիկի հանրապետական կուսակցության գրասենյակ: Անցկացվել է խորհրդակցություն, որից հետո Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետական անդամավճարներ է բաժանելու Արթիկի երիտասարդ հանրապետականներին: Վարչապետի հաջորդ կանգառը լինելու է Արեւշատ գյուղը: Տիգրան Սարգսյանը այցելելու է Արեւշատի միջնակարգ դպրոց, որը վերակառուցվում է Լինսի հիմնադրամի միջոցներով: