«Քնքշանք» հայկական մասոնական բաց օթյակի երիտասարդական թեւը հերքում է ՀՀԿ երիտասարդական թեւի հետ որեւէ բանակցությունների անցկացնելու մասին տեղեկությունը:
Այս առնչությամբ, «Քնքշանք»-ի երիտասարդական թեը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Մենք հերքում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հետ որեւէ բանակցությունների անցկացումը:
Կարող ենք միայն հաստատել, որ սեպտեմբերից առավել ակտիվ գործունեության շրջան է սկսվելու, սակայն այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ շփումներ տեղի չեն ունենում»:




























