Այս տարի առաջին անգամ արցախյան գիտական ծրագրերը կֆինանսավորվեն նաեւ Հայաստանի պետբյուջեից։ Այս մասին այսօր` հուլիսի 18-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Արցախում 5 գիտական ծրագրեր են ֆինանսավորվել, որոնցից յուրաքանյչյուրին հատկացվել է 4 մլն դրամ։
«Ծրագրերին անհրաժեշտ գումարի 80 տոկոսը հատկացվել է Հայաստանի պետբյուջեից, իսկ 20 տոկոսը`Արցախի պետական բյուջեից»,-ասաց Ս. Հարությունյանը՝ նշելով, որ Արցախում եւս կան բավականին լավ աշխատող գիտնականներ, որոնք աջակցության կարիք ունեն, սակայն Արցախի բյուջեն բավականին փոքր է։
«Մենք համարում ենք, որ Արցախը Հայաստանի հանրապետության մաս է կազմում եւ այնտեղի գիտնականները պետք է ունենան նույն իրավունքներն, ինչ Հայաստանի գիտնականներն ունեն»,-ասաց Ս. Հարությունյանը։




























