Շիրակի մարզի վիճակագրության վարչության տվյալների համաձայն, այս տարվա 6 ամիսներին  Շիրակի մարզից արտագաղթողների թվի աճին զուգահեռ նաեւ վերադարձողների թիվն է ավելացել:

Վիճվարչության ամփոփ բաժնի պետ Անահիտ Մարգարյանի փոխանցմամբ՝ տվյալներն իրենց տրամադրում է Շիրակի մարզային ոստիկանության անձնագրային բաժինը եւ դրանք պաշտոնական ցուցանիշներ են:

«Ընդհանուր առմամբ, շատ ընտանիքներ երկրից հեռանում են ոչ օրինական ճանապարհով, իսկ նրանց վերաբերյալ վիճվարչությունը տվյալներ չունի»,-նշել է Անահիտ Մարգարյանը:

Գյումրիի ավիագործակալություններում նշում են, որ աշխուժություն ներկայումս էլ նկատվում է: Գյումրիից հիմնականում Մոսկվա են մեկնում , իսկ Շիրակի մարզի գյուղերից հիմնականում Ստավրոպոլ, Յակուտսկ:

Միայն Գյումրի-Մոսկվա ուղղությունը սպասարկող օդանավից  շաբաթական 600-ից ավելի քաղաքացի է  օգտվում: Հաջորդ երկիրը, որտեղ այս տարվա ընթացքում գյումրեցիները ապաստան են փնտրում, Ուկրաինան է: